Այլ անձինք վարչական վարույթում
Այսպիսով
Վարչական վարույթում կարող են հանդես գալ նաև այլ անձինք`
վկաներ,
փորձագետներ,
թարգմանիչներ,
ինչպես նաև պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ:
Վարչական վարույթի մասնակիցները
1. Վարչական վարույթի մասնակիցներն են`
ա) վարչական ակտի հասցեատերը` այն անձը, ով դիմել է վարչական ակտ ընդունելու համար (դիմող),
կամ այն անձը, ում նկատմամբ վարչական մարմինն իր նախաձեռնությամբ ընդունելու է վարչական ակտ. Օրինակ պարեկը, ով դիմել է, և քաղաքացին՝ ում նկատմամբ որ հարուցվում է
բ) երրորդ անձինք` այն անձինք, որոնց իրավունքները կամ օրինական շահերը կարող են շոշափվել վարույթի արդյունքում ընդունվելիք վարչական ակտով:
Վարչական վարույթի փուլերը
1. Վարչական վարույթը բաղկացած է միմյանց փոխկապակցված` վարույթի հարուցման, ընթացիկ և եզրափակիչ փուլերից:
2. Վարչական վարույթը հարուցվում է անձի դիմումի հիման վրա կամ վարչական մարմնի նախաձեռնությամբ (դա հարուցման փուլն է):
3. այուհետև իրականացվում են վարչական գործի քննարկման հետ կապված գործառույթները (ընթացիկ փուլ):
4. Եվ վարույթը եզրափակվում է վարչական ակտի ընդունմամբ (եզրափակիչ փուլ):
Մի նրբություն ևս՝
5. Անմիջական սպառնացող վտանգը կանխելու կամ արդեն իսկ առաջացած վտանգի հետևանքները վերացնելու դեպքում վարչական վարույթը կարող է սահմանափակվել միայն եզրափակիչ փուլով:
Վարչական վարույթի հասկացությունը
Վարչական վարույթը վարչական մարմնի` վարչական ակտ ընդունելուն ուղղված գործունեությունն է:
հարուցման,
ընթացիկ և
եզրափակիչ փուլերից:
Հավաստիության կանխավարկածը
1. Վարչական մարմնի կողմից քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ անձի ներկայացրած տվյալները, տեղեկությունները համարվում են հավաստի բոլոր դեպքերում, քանի դեռ վարչական մարմինը հակառակը չի ապացուցել:
Եթե վարչական մարմինը հիմնավոր կասկածներ ունի անձանց ներկայացրած տվյալների, տեղեկությունների իսկության վերաբերյալ, ապա ինքը պարտավոր է ինքնուրույն և իր հաշվին ձեռնարկել միջոցներ` դրանց իսկության մեջ հավաստիանալու համար:
Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի⚖️ 8-րդ հոդվածի համաձայն
✔️Վարչարարությունը պետք է ուղղված լինի ՀՀ Սահմանադրությամբ? և օրենքներով հետապնդվող նպատակին, և դրան հասնելու միջոցները պետք է լինեն`?
?պիտանի,
?անհրաժեշտ
?չափավոր:
?Արգելվում է? անձանցից պահանջել իրենց ներկայացրած տվյալները, տեղեկությունները հավաստող փաստաթղթեր կամ լրացուցիչ տեղեկություններ, եթե այդ պահանջը սահմանված չէ օրենքով:⚖️
?Եթե վարչական մարմինը?✈️ հիմնավոր կասկածներ ունի անձանց ներկայացրած տվյալների, տեղեկությունների իսկության վերաբերյալ, ապա ինքը պարտավոր է ինքնուրույն և իր հաշվին ձեռնարկել միջոցներ` դրանց իսկության մեջ հավաստիանալու համար:
Տեղեկացված եղեք և պահպանեք ձեր իրավունքները☺️?
3. Կամայականության արգելքը⚖️
Վարչական մարմիններին?✈️?✈️ արգելվում է անհավասար մոտեցում ցուցաբերել միատեսակ փաստական հանգամանքների նկատմամբ?, եթե առկա չէ դրանց տարբերակման որևէ հիմք:
Վարչական մարմինները պարտավոր են անհատական մոտեցում ցուցաբերել էապես տարբեր փաստական հանգամանքների նկատմամբ:
Եթե վարչական մարմինը որևէ հայեցողական լիազորություն իրականացրել է որոշակի ձևով?, ապա միանման դեպքերում հետագայում ևս պարտավոր է իր այդ հայեցողական լիազորությունն իրականացնել նույն ձևով❗️:
Վարչական մարմինն այդ սահմանափակումից կարող է հրաժարվել, եթե գերակա շահի առկայության պատճառով նա հետագայում մտադիր է մշտապես ընդունել մեկ այլ հայեցողական որոշում?:
《Վարչարարության վարույթի և վարչական վարույթի մասին》⚖️ՀՀ օրենքի 3-րդ հոդվածում? ամրագրված է《վարչարարությունը》?։ ?վարչարարությունը` վարչական մարմինների արտաքին ներգործություն ունեցող գործունեություն, որը եզրափակվում է վարչական կամ նորմատիվ ակտերի ընդունմամբ, ինչպես նաև գործողություն կամ անգործություն, որն անձանց համար առաջացնում է փաստական հետևանքներ:?️
ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ օրենքի 3-րդ հոդված
1) վարչական մարմիններ`
ա) ՀՀ գործադիր իշխանության հանրապետական մարմիններ՝ ՀՀ նախարարություններ, ինչպես նաև Հանրապետության ողջ տարածքում վարչարարություն իրականացնող պետական այլ մարմիններ.
բ) տարածքային կառավարման մարմիններ` մարզպետներ.
գ) տեղական ինքնակառավարման մարմիններ` համայնքի ավագանի և համայնքի ղեկավար.
Իրավագիտության հիմունքներ. Վարչական իրավունք
Իրավագիտության հիմունքներ. Վարչական իրավունք
Իրավագիտության հիմունքներ. Վարչական իրավունք
Իրավագիտության հիմունքներ. Վարչական իրավունք
Իրավագիտության հիմունքներ. Վարչական իրավունք
Իրավագիտության հիմունքներ. Վարչական իրավունք
իրավագիտության հիմունքներ. Վարչական իրավունք
Իրավագիտության հիմունքներ. Վարչական իրավունք
